Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Դերերը բաժանե՞լ են

Դերերը բաժանե՞լ են
21.03.2017 | 00:58

Երկար ժամանակ քաղաքական և լրատվական դաշտերում հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել: Բոլորն անխնա քննադատում էին ՀՀԿ-ին, բայց վարչապետ Կարեն Կարապետյանին կամ չէին հիշում, կամ, լավագույն դեպքում, նուրբ շրջանցում էին: Պատկերը կտրուկ փոխվեց անցյալ շաբաթ, այն բանից հետո, երբ «Տորք Անգեղ» մարզադպրոցում տեղի ունեցավ բախում «Ելք» դաշինքի լիդերների և «Ծառուկյան» դաշինքի կողմնակիցների միջև, որից հետո «Ծառուկյան» դաշինքը ներողություն խնդրեց «Ելք»-ից:


Անմիջապես հաջորդ օրը «Ելք»-ի լրատվամիջոցներից մեկում «Ծառուկյան» դաշինքին գրեթե չքողարկված առաջարկ եղավ` ապագա խորհրդարանում ստեղծել կոալիցիոն ֆորմատ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների միջև: Դատելով «Ծառուկյան» դաշինքի ռեակցիայից, այնտեղ առանձնապես դեմ չեն: Բայց ամենից հետաքրքրականն այն է, որ այս մեսիջափոխանակությունից հետո «Ելք» դաշինքի փաստացի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի քննադատության հիմնական թիրախը դարձավ անձամբ վարչապետը:

Մնում է միայն ենթադրել, որ «Ծառուկյան» դաշինքի և «Ելք»-ի միջև արդեն իսկ գործերի բաժանում է տեղի ունեցել. այն, ինչ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում չի կարող իրեն բացեիբաց թույլ տալ «Ծառուկյան» դաշինքը, նրա փոխարեն անում են «Ելք»-ի երկու ղեկավարները:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2763

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ